Ես սիրում եմ մեր ճամբարային ամիսը

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ես սիրում եմ երբ մեզ մոտ ճամբարային շաբաթ կամ ամիս է սկսվում: Դրանք այնքան լավ և արագ են անցնում:

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Ճամբարի ընթացքում ավելի քիչ հանձնարարություններ ենք ստանում և ավելի շատ խաղային վարժություններ ենք անում: 

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Ճամբարի ընթացքում մենք ավելի շատ ենք ճանապարհորդում: Տարբեր դասարանների աշակերտները մտերմանում են միմյանց հետ: 

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ինձ դուր են գալիս նոր ծանոթությունները, ճամփորդությունները և ուսումնական թեթև ընթացքը:

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Կարծում եմ որ շատ լավ բան են մտածել: Շատ առավելություններ ունի, բայց ես կնշեմ դրանցից երեքը՝

  • Ջոկատային խմբերում նոր աշակերտներ են լինում,
  • տարբեր ուսուցիչներ են դասավանդում
  • մենք տարբեր դասարաներ ենք տեղափոխվում

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Չնայած որ ինձ ամեն ինչ դուր է գալիս, ես կուզեի միքիչ ավելի երկար դաս անեինք:

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Խորհուրդ կտայի ավելի շատ ճամփորդել երեխաների հետ:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Ընկերներիս կառաջարկեմ որ ավելի լավ սովորեն և մասնակցեն բոլոր նախագծերին:

Թողնել պատասխան