Ի՞նչ կլիներ, եթե քնկոտ արևը առավոտը չարթնանար։

Ի՞նչ կլիներ ,եթե  քնկոտ արևը առավոտը չարթնանար։
Քնկոտ արևը, եթե չարթնանար մարդիկ երկար ժամանակ քնած կմնային: Բույսերն ու ծաղիկները կթառամեին, եթե արևի շողերը չտեսնեին: Կարծում եմ շատ տխուր կլիներ առանց արևի: Անգամ, եթե մի օր արևը չարթնա, ես կվշտանամ: Չէ՞ որ անհնար է պատկերացնել առանց արևի ապրելը: Թռչուներն ու կենդանիները կմրսեն, բուսականությունը կչորանա և ամեն բան տխուր ավարտ կունենա: Ցանկանում եմ, որ ոչ մի անգամ արևը քնկոտ չլինի,աշխարհը միշտ նրա շնորհիվ լցվի երջանկությամբ և ջերմությամբ: