Մայրենի — 04.29.2024

13.ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ` ոսկի մահճակալի վրա` լուսեղեն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակատին աստղ էր փայլում,  կրծքին` մահիկաձև լուսինը, գլխավերևում վառված էր ոսկե մոմակալով մոմը, ոտքերի տակ` արծաթե մոմակալով մոմը, մատին մատանի կար: Աղջկա գլխավերևում առանց պարանի կախված ոսկե վանդակի միջին երգում էր Հազարան Հավքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրյան վարդի փնջեր էին թափվում բերանից: Արեգը մոտեցավ, որ վերցնի վանդակը ու չդիմացավ. ինքն իրեն մտածեց, թե` էս Հավքն է, որ արդեն տանում եմ, արի մի տեսնեմ` ինչ արարած է էս անկողնում քնածը: Եվ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտվեց. տեսավ մի հրեղեն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշ-մուշ քնել է ու շիկնել: Երջանկության բուրմունքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչանքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչական ձայնից ու աղջկա երկնային գեղեցկությունից ինքն իրեն մոռացավ: Էլ ավելի մոտեցավ, նայեց. վերմակը հետ է գցված կրծքից, դուրս է հանել հոլանի թևերը, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկությամբ ու թարմությամբ: Արեգն սկսեց աղջկա շորերը քանդել. մեկը բաց արեց, տեսավ մյուսը տակին,  այս էլ բաց արեց, տեսավ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկույթից հանեց, դրեց աղջկա մատին,  աղջկա մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրի տեղը նշան մնաց : Հանկարծ Արեգը ուշքի եկավ, հիշեց Աժդահի խրատը, թե` չնայես ու ձեռք չտաս էն աղջկանը, թե չէ կհաղթվես ու կկորչես: Վեր առավ ոսկե վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել.
-Բռնեք, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենը:
Արեգը հետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղավեցին.
-Տարա¯վ, տարա¯վ հողածինը:
Արեգն անցավ առաջ, անցավ անապատը, Լեղի գետը, Սև-սև քարերը, դուրս եկավ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տվեց` Աժդահա¯… Աժդահեն հասավ, թե.
— Հը, բերի՞ր, թե չէ:
— Բերի:
— Ապրես, դե արի շալակս:
Շալակն առավ, տարավ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, հանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թևն առավ, թռցրեց, տարավ հասցրեց մինչև Արեգի հոր թագավորության սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռավ դեպի իր աշխարհքը: Արեգը եկավ հասավ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղությամբ եղբայրները բաժանվեցին: Միտք արեց, թե` եղբայրներիս թողած` ո՞ւր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք` Հազարան Հավքը տանենք, հանձնենք մեր հորը:

14.ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու: Շատ ման եկավ, թե քիչ, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի մոտ ծառայելիս, մյուսին մի ուրիշ երկրում գտավ մրգավաճառի մոտ: Ցույց տվեց Հազարան Հավքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դե, Հազարան Հավքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա, ձեզ Հազարան Հավքը,- ասաց Արեգը,- մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե` ես: Եղբայրները Հազարան Հավքը առան ու մի աղի հաց տվեցին Արեգին: Աղի հացն ուտելուց հետո ծարավից չորացավ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա, էստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք, էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մոտ:
— Հիմա ո՞վ պետք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարավ եմ, ոչ էլ կիջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց մյուսը:
— Ես կերթամ,- ասաց Արեգը,- ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեք:
— Լավ, մենք պարանի ծայրը կպահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հենց իջավ թե չէ, պարանը կտրեցին, Հազարան Հավքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մեջ, թե` չգա պարծենա, որ ինքն է գտել Հազարան Հավքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք : Լուր տվին Արան թագավորին, թե որդիքդ Հազարան Հավքը գտել են, բերում են: Թագավորը մեծ հանդեսներով դուրս եկավ որդիների առաջը, տեսավ` ճշմարիտ որ Հազարան Հավքը բերել են: Շատ ուրախացավ Հազարան Հավքի համար, բայց երբ իմացավ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասացին, որ իրենց տերության սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն: Մեծ հանդեսով ու ծեսով բերին Հազարան Հավքը ոսկե վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց: Թագավորի հրամանով եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին հայտնվեց անծանոթ ծերունին և ասաց.
— Էս թռչունին տեր էլ կա, մինչև տերը չգա, Հազարան Հավքը չի երգի,- ասաց ու դարձյալ աներևութացավ, քամի դարձավ, չքվեց: Որտե՞ղ կլինի սրա տերը, որտե՞ղ չի լինի: Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա: Հարցրին թագավորի որդիներին: Նրանք թե` մի անտառում անտեր-անտիրական ոսկե վանդակով կախ արած էր, վերցրինք բերինք:

15.ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար,  բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

Պատմություն — 04.29.2024

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:

Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:
    Ք․ա․ 69 թ․
  2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
    Տիգրանակերտի ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ա 69 թ․ որտեղ հաղթեց Հռոմը, իսկ Ք․ա 68 թ․ հայերը հաղթեցին։
  3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
    Նրանք դաշինք կնքեցին։
  4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
    Պոմպեոսը Ք․ա․ 66 թ․ եկավ, և դաշինք կնքեց։
  5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
    Որովհետև նա ընդդեմ էր Պարթևստանի և Հռոմի հետ կարելի էր ասել ամբողջ աշխարհի։
  6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:
    Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Մայրենի — 04․28.2024

51. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեջ, ջուր,:
Երգ- երգարան, երգչախումբ, մեներգիչ, կրկներգ
փառք- փառահեղ, անփառունակ, վեհափառ
մեջ- մեջտեղ, անմիջական, գյուղամեջ
ջուր- ջրհեղեղ, անջրդի, աղաջուր

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

53. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

Մոնգոլիա, Ալբանիա, Ավսրիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: 

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

  1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

Ըստ իս երկու տիրակալներն էլ շատ հզոր էին։ Թե՛ Արգիշտի 1-ինը, թե՛ Տիգրան Մեծը, հայկական թագավորությունը հասցրել են հզորության գագաթնակետին։ Երկուսն էլ ունեցել են շատ մեծ հաջողություններ։ Եղել են շատ լավ կառավարիչներ և շատ խելացի ղեկավարներ։ Նրանք երկուսն էլ ունեցել են մեծ նվաճումներ։ Արգիշտի 1-ինը խելացի գործելով աքցանի մեջ է վերցրել Բաբելոնիան և գրավել այն։ Տիգրան Մեծը վերամիավորել է Ծոփքը, գրավել է շատ տարածքներ, անգամ թագավորել է այլ երկրներում։ Օրինակ, նրան հրավիրել էին Անտիոք, որպիսի նա իշխեր Անտիոքում, և Տիգրանն այնտեղ իշխեց 17 տարի։ Մոռացա ամենակարևորի մասին։ Երկու արքաներն էլ շատ մեծ դեր են ունեցել շինարարական գործունեություններում ՝ երկուսն էլ քաղաքներ են հիմնադրել։ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի-Երևանը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, նաև հիմնադրել է Արգիշտիխինիլի քաղաքը։ Իսկ Տիգրանը հիմնադրել է մայրաքաղաք Տիգրանակերտը։ Հիմնադրել է նաև այլ քաղաքներ, որոնք կոչել է իր անունով։

  1. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր

Մայրենի

Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի ասելիքը։

Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրաենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում,Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով մահավճռին, չափածո է փոխադրել Եզոպոսի առակները: Ուշ անտիկականության շրջանում լայն տարածում է ստանում «Եզոպոսի կենսագրությունը» վեպը: Այստեղ Եզոպոսը հանդես է գալիս որպես տգեղ և կուզիկ իմաստուն ստրուկ (նախատիպը Հոմերոսի «Իլիականի»Թերսիտեսն է), որը ծաղրում է իր փիլիսոփա տիրոջը: Այսպես, Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցելաշխարհի ամենալավ ուտեստը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ նրան հարցնում են, թե ինչու է լեզու մատուցել, Եզոպոսը պատասխանում է, որ լեզուն է ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, քանզի լեզուն է պահում ողջ մարդկային իմաստնությունը, գիտությունը և գեղեցիկ մտքերը: Հաջորդ օրը տերըդարձյալ պատվիրում է ուտեստ պատրաստել, բայց այս անգամ՝ աշխարհիամենավատ բանը: Եզոպոսը դարձյալ լեզու է մատուցում: «Լեզվից ավելի վատի՞նչ կա աշխարհում,- բացատրում է  նա,- լեզուն է բոլոր վեճերի,գժտությունների և պատերազմների պատճառը»:

Հին աշխարհը չի կասկածել Եզոպոսի գոյությանը: Առակագրի անձի պատմականությունը առաջին անգամ կասկածի տակ է դրել Մարտին Լյութերը: 18-րդ դարի բանասիրությունը հիմնավորել է այդ կասկածը: Եզոպոսի անունով պահպանվել է 427 առակ: Հենց այս առակներն են հետագայում մշակել ու թարգմանել նշանավոր առակագիրներ Լաֆոնտենը և Կռիլովը: Ակնհայտ է, որ հայ առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին ևս գործ են ունեցել եզոպոսյան նյութի հետ:

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Առակում ասվում է։
Եթե ունես մի իր որով չես օգտվում, այդ իրը իմաստ չի ունենա։

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

Կար մի երեխա, նա շատ եր սիրում խաղալիք գնել։ Բայց նա չեր սիրում խաղալիքով խաղալ
և նա միշտ Համակարգչով և հեռախոսով էր խաղում։ Մի օր նրա մայրը թափեց իր բոլոր խաղալիքները։
Մայրը ասաց երեխային որ նա իր խաղալիքները թափել է, և երեխան ասաց

—Ինչու ես թափել իմ բոլոր խաղալիքները ես․․․

Մայրը ընդատեց երեխային։

—Ինչ խաղալու էիր այդ խաղալիքներով։

Տղան պատասխանեց —Այո— 
Իսկ մայրը ասաց և ինչու դու չեիր խաղում։
և Երեխան սուս ու փուս գնաց նստեց իր անկողնին
և այդ օրվանից հետո նա օգտվում էր այն իրերով որոնք մնացել էին իր անկողնի տակ։ 

Մայրենի

11.ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։
    1․ Եթե Արեգի փոխարեն լինեիք արդյոք կգնայիք այդ ճանապարհով, թե հետ կգնայիք վախենալով։
    2․ Որ ճանապարհը թվարկածներից ձեզ ամենից շատ տպավորեց։
    3․ Ձեր կարծիքով Արեգի եղբայրները հիմա ի՞նչ են անում։
    4․ Տեքստից հանեք բոլոր բացականչական բառերը։ 

12.ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

Պատմություն

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:
    Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:
  2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
    Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:
  3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
    Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:
  4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
    Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:
  5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
    Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:
  6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
    Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Մայրենի — 04.21.2024

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

Աչքով անել, աչք գցել, աչք դարձնել, աչք դնել, աչքդ դուրս գա, աչք դիպչել, աչքդ լույս, աչք ծակել, աչքերն արյունով լցվել, աչքերը բարձրացնել, աչքերը բացվել, աչքերը թոզ փչել

Գլուխն ազատել, գլուխ բարձրացնել, գլուխ բերել, գլուխ գլխի տալ, գլխի ընկնել, գլուխ դնել, գլուխը բարձր, գլուխ բերել, գլուխըտ գովել, գլուխը դատարկ, գլուխը լցնել, գլուխը լվանալ

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատորեն կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք:

44.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ-խիստ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ-դալարել) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել-բարձրացնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ-անհաստատ) աշխարհում …. (արդեն-դեռևս) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին-թանկագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել-պաշտպանվելնահանջել):Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել-խոսել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան-նշանակալի) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվե-ցրվելլ) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել-տարբեր) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչե-գոյանալ) … (նույն-տարբեր) ժամանակներում …. (նույն-տարբեր) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:-Ավելի … (վատ-լավ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ-թացանալ),- … (ուրախություն-տխրություն) ասաց գողը, երբ նրան …. (տարբեր-միատեսակ):