Մայրենի — Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս

Գրի՛ր հաշվետվություն,
թե ի՞նչ աշխատանքներ ես կատարել ուսումնական առաջին շրջանի ընթացքում:
Ի՞նչ ես սովորել,
ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել,
ի՞նչ գրքեր ես կարդացել,
ի՞նչ ձեռքբերումներ կամ կորուստներ ես ունեցել և այլն:
Աշխատանքիդ կցի՛ր բլոգային հղումներ:

Աշխատանքդ վերնագրի’ր այսպես` << Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս>>։

Ես կատարել եմ բոլոր աշխատանքները և տնայինները։ Մայրենիի բաժին հղումով դուք կարող եք մտնել և նայել իմ աշխատանքները։ Նաև ես սովորել եմ ավելի գրագետ բառեր։ Ես այս կիսամյակ գիրք չեմ կարդացել բայց մասնակցել եմ անհատական նախագծի բայց ցավոք չկարողացա գտնել իմ բլոգի հղումը։ Ես ոչ ունեցել եմ ձեռքբերում և ոչ էլ կորուստ։ 

Բնագիտություն — Հաշվետվություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
Բնագիտության բաժին

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու՞։

Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում

Ֆիզիկական ու քիմիական երևույթները մեր շրջապատում. նախագիծ

Բույսերի բազմացում

Ինձ դուր եկավ բույսերի բազմացում նախագիծը, որովհետև այն հետաքրքիր էր

 

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։
Ոչ

4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր):
Բոլորին մասնակցել եմ

5. Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։
Ոչմեկը

Español — Columbia

En Colombia, el Año Nuevo se convierte en un carnaval brillante e inusual. El 31 de diciembre se lleva a cabo un desfile festivo. Papá Noel en Colombia, así como en todos los países latinoamericanos, se llama Papá Pasquale. Kolombianovyi-dios-v-kolumbii.Uno de los personajes principales del Año Nuevo en Colombia es el Año Viejo, que se representa en forma de espantapájaros o muñeco. Lo hacen desfilar por las calles de la ciudad y hace feliz a la gente. Los colombianos guardan 12 sueños en Nochevieja. Con cada latido del reloj, memorizan un sueño y tragan una uva. Significa que el sueño se hará realidad.

Կոլումբիայում Ամանորը վե րածվում է վառ ու անսովոր կառնավալի։ Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ։ Սանտա Կլաուսը Կոլումբիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում կոչվում է Սանտա Պասկուալ: Կոլումբիայում Ամանորի գլխավոր հերոսներից մեկը Հին տարին է, որը ներկայացված է խրտվիլակի կամ տիկնիկի տեսքով: Նրանք այն շքերթ են անում քաղաքի փողոցներով, և դա ուրախացնում է մարդկանց։ Կոլումբիացիները Ամանորին 12 երազանք են պահում. Ժամացույցի յուրաքանչյուր զարկի հետ նրանք անգիր են հիշում մի երազանք և խաղող կուլ տալիս: Նշանակում է, որ երազանքը կիրականանա։

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր
    գործածված ածանցները:

Քերել — քերիչ — իչ, գրել — գրիչ — իչ, կապել — կապիչ — իչ, քամել — քամիչ — իչ, թակել — թակիչ — իչ, ըմպել — ըմպելիք — իք, բացել — բացիչ — իչ, գործել — գործիչ — իչ, խաղալ — խաղալիք — իք, ուտել — ուտելիք — իք, խմել — խմիչք — ք, հագնել — հագուստ — ուստ, ձգել — ձգիչ — իչ, փակել — փակիչ — իչ, խթանել — խթանիչ — իչ, փաթաթել — փաթաթիչ — իչ, ճոճել — ճոճիչ — իչ, գանձել — գանձիչ — իչ, զսպել — զսպիչ — իչ, ջնջել — ջնջիչ — իչ, ծածկել — ծածկիչ — իչ, օրորել — օրորիչ — իչ:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող
    բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի
    սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ)

Ձեռք
բարդ- ձեռնաբաց, ձեռագործ, ձեռագիր
ածանցավոր- անձեռ,ձեռնոց

հյուր
բարդ-հյուրախաղ, հյուրասեր, հյուրատուն
ածանցավոր-հյուրանոց, անհյուր

հույս
բարդ- հուսահատ, հուսախաբ,
ածանցավոր- անհույս,

վերջ
բարդ-վերջաբան, վերջալույս, տարեվերջ,
ածանցավոր- անվերջ, վերջում , վերջույթ

գետ—
բարդ- գետաբերան, գետաձոր,գետ+ափ
ածանցավոր-գետակ, գետային

(գիտ)գետ
բարդ- գիտաժողով, բնագետ, պատմագետ,գիտ+աստիճան
ածանցավոր- գիտություն, անգետ, գիտական

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
    Այս պատմվածքը առակ էր, որովհետև կարճ էր և ուսուցողական
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
    Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, հարգող, քաղաքավարի, աչքաբաց, կրթված
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:
    Որովհետև՛ նա ուներ շատ լավ վկայականներ
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
    Իմ համար բարեկիրթ մարդը այնն է որը հարգալից է և բարի մարնկանց հանդեպ
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    Քաղաքավարի, հարգալից և լավ վարվեցողությամբ
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Որ պետք չէ  շուտ եզրակացություն կայացնել ուրիշ մարդկանց հանդեպ։

Մագնիսներ

Հաստատուն մագնիսներ

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

Երկաթի, նիկելի և մի քանի այլ մետաղների համաձուլվածքներից պատրաստում են ուժեղ մագնիսական հատկություններով օժտված մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը լայն է: Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, բարձրախոսներում, հեռախոսներում: Կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, կենցաղում, բժշկության մեջ:
Ծանոթ ենք կողմնացույցին: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր է, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով: Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն: Այդ պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը:

Հարցեր
1. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիսներ:
Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ
3. Ինչպե՞ս են մագնիսները փոխազդում միմյանց հետ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել
4.Փոքրիկ տեսադաս կամ տեսանյութ պատրաստիր:

Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։
Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։
2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։

Մուսասիր (Արդինի, ՄուծածիրԱրդա աստծո քաղաքՄուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում։

Վերակառուցվել է Ռուսա 1֊ի կողմից։

Տեղադրություն

Ոմանք նույնացրել են հայկական Մուշ քաղաքի հետ, իսկ ոմանք էլ տեղադրում են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում, քրդական Մուջաջիր (Մուջեսիր) գյուղի շրջակայքում, Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս։

Ըստ մեկ այլ վարկածի՝ Հալդյան կամ Հայկյան գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարը գտնվել է պատմական Մոկաց աշխարհի Մոկք Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գավառի՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մոտ։

4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։
Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։
5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Մայրենի — Գործնական աշխատանք

30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դառնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

Մեր ժամանակի — ժամանակակից
Ոչ խնայողաբար — անխնա
Ջրի ամբարների — ջրամբարների
Առանց ընդհատվելու — անընդհատ
Ոչ լուծելի — անլուծվելի
Սրտի և անոթների — սրտանոթային
Հիվանդ է դառնում — հիվանդանում է

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

Նվեր տվել — նվիրել
Բարձր արժեք — բարձրարժեք
Ընծա բերել — ընծայել
Ոսկուց ձուլած — ոսկեձույլ
Ավարտին հասավ — ավարտուն
Զարմանք ու հիացմունք առաջացրեց — հիանացրեց
Պատմություն գրողները — պատմագիր
Ոճիրը գործողի — ոճրագործ

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ — մատի չափ, կիսագունդ — Գունդի կեսը, անհարթ — ոչ հարթ, անտեսանելի — ոչ տեսանելի, ինքնաշարժ — ինքնուրոյն շարժող, սկզբնական — սկզբում, արեմտաեվրոպական — արևմուտքի եվրոպայում, աստղադիտարան — աստղերը դիտելու տեղ, համաշխարհային — ամբողջ աշխարհի, հավասարաչափ — հավասար չափված: