Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    բակտերիաները և սնկերը
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Քանի որ հումուսը շատ է այդ պաճառով էլ հողը սև է։
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Բերդավան ամրոց

Բերդավան ամրոց

Բերդավանը գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդավանը կառուցվել է 10-ր-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր: 1983թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել են հյուսիսարևելյան երկու աշտարակները և այլն:

Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջը, ժամանակին եղել են շինություններ՝ կացարաններ, պահեստներ և այլն։

Բերդավան ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ներկայից ամրոցի մնացորդների տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.:

Բնագիտություն-4.16.2023

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում: 
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Արմատ ցողուն և տերև։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    բույսերը մարդուն տալիս են թթվածին։

Զատկի սեղան

Զատկի սեղան

Զատիկից մոտ մեկ շաբաթ առաջ պետք է բողբոջել հատիկներն ու սերմերը՝ հարթ ափսեի վրա լցնել հողը և լավ խոնավացած սերմերը, խառնել և թողնել տաք տեղում։ Մինչեւ Զատիկ խոտը կաճի։

Ավանդաբար ընդունված է Զատիկին ձուն ներկել կարմիր գույնով:

Այն, ինչպես և Զատիկի գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Զատկի սեղանին ձկան, լավաշի, չամիչով փլավի ու գինու հետ միշտ կան ներկված ձվեր:

Չամիչով փլավ են եփում զատկին չամիչները քրիստոնյաներն են իսկ բրինձը ժողովուրդը։

Զատկի սեղանին նաև դնում են ձուկ որովհետև հիսուսի ընկերները գնում էին ձկնորսության։