ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ — Վահան Տերյան
ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ
|
Տրդատ Մեծի գահակալությունը և քրիստոնեության ընդունումը
Նվիրապետություն | Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանակարգը, որն ունի հետևյալ հիմնական աստիճանները` սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն և կաթողիկոսություն:
Ձեռնադրություն | կրոնական կարգ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգևորական և լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր և արարողություններ:
Նահատակ | մարդ, որը նախընտրում է մահանալ (հաճախ խոշտանգումներով), քան հրաժարվել իր կրոնից:
226 թ. Պարթևստանում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, և գահ բարձրացավ Արտաշիր Սասանյանը։ Հեղաշրջման արդյունքում տարածաշրջանում առաջացավ մի ավելի վտանգավոր ռազմական ուժ՝ Սասանյան թագավորությունը։ Հայաստանի և նոր թագավորության հարաբերությունները լարված էին: Բանն այն էր, որ Հայաստանում իշխում էր Արշակունի արքայատոհմը, որը սերում էր պարթև Արշակունիներից, ուստի Սասանյանները չէին կարող հանդուրժել իրենց տոհմական հակառակորդների իշխանությունը Հայաստանում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի գահակալները որդեգրեցին քաղաքական նոր դիրքորոշում՝ ամրապնդել կապերը Հռոմի հետ։ Հռոմի համար ևս սպառնալիք էին Սասանյանների հավակնությունները. վերջիններս, իրենց հռչակելով Աքեմենյանների ժառանգորդ, ձգտում էին վերաձևել գոյություն ունեցող քաղաքական քարտեզը։ Այսպիսով՝ Հռոմը ևս շահագրգռված էր Մեծ Հայքի աջակցությամբ: Հակասասանյան պայքարը, որի մասին մեզ հասած տեղեկությունները բավականին հակասական են, հատկապես սրվեց հայոց Խոսրով II արքայի օրոք: Խոսրով II-ին հաջողվել էր վերականգնել իր իշխանությունը ողջ Հայաստանում, բայց նա շուտով դավադրության զոհ դարձավ Սասանյան շահի առաջադրանքով Հայաստան ուղարկված պարթև Անակի ձեռքով։ Վերջինս Հայաստան էր փախել՝ իբր Սասանյանների հալածանքներից խուսափելու նպատակով։ Հայաստանը վերածվեց Սասանյանների երկրորդ թագավորության, որտեղ շուրջ 30 տարի գահ էին բարձրանում Սասանյան թագաժառանգները:
Մծբինի հաշտությունը և Տրդատ III-ի գահակալումը
Խոսրով II-ի սպանությունից հետո հավատարիմ մարդիկ մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ։ Հռոմի արքունիքում նա ստանում է փայլուն կրթություն. կատարելապես տիրապետում է հունարենին և լատիներենին, ինչպես նաև ռազմական գործին: Կայսերը ցուցաբերած կարևոր ծառայությունների դիմաց արժանանում է մեծ պատիվների: Որոշ ժամանակ անց Հռոմի օժանդակությամբ Տրդատը վերահաստատում է Արշակունիների իրավունքը հայոց գահի նկատմամբ և 287 թ. գահ բարձրանում Մեծ Հայքի արևմտյան տարածքում։ Նա հռոմեացիների օգնությամբ սկսում է Մեծ Հայքի վերանվաճումը:
Հռոմեա-պարսկական պատերազմն ի վերջո ավարտվում է պարսիկների պարտությամբ: Պարսիկների այս պարտության արդյունքը լինում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա հաշտության դաշնագիրը։ Դաշնագրով երկու կողմերն էլ ճանաչում էին Մեծ Հայքի ինքնավարությունը Հռոմի գերիշխանության ներքո, իսկ Տրդատ III-ին (298-330) էլ՝ Հայոց թագավոր:
Հետագա քաղաքական կայունության կարճ ժամանակահատվածում Տրդատը համախմբում է Մեծ Հայքն իբրև մեկ քաղաքական միավոր:
Քրիստոնեության ընդունումը
Տրդատ Մեծի իրագործած ամենանշանակալի փոփոխություններից մեկը քրիստոնեության ընդունումն էր որպես պետական կրոն: Վարելով կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականություն՝ Տրդատ III-ը կարիք ուներ թագավորական իշխանության գաղափարական հիմնավորման: Բանն այն է, որ արքայական իշխանությունը շնորհվում էր Հռոմի կայսեր կողմից՝ այդպիսով զրկելով հայոց արքային աստվածատուր իշխանությունից: Իսկ քրիստոնեության մեջ արքայական իշխանության աստվածատուր լինելն ընդգծված էր: Մյուս կողմից՝ դա անհրաժեշտ էր Սասանյանների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ։ Քրիստոնեությունը նաև կզսպեր կենտրոնախույս ուժերին: Եվ ի դեմս քրիստոնեության՝ Տրդատ արքան գտավ ամենահարմար գաղափարական հենքը, որով կամրապնդվեր կենտրոնական իշխանությունը:
Ամենայն հավանականությամբ սրանք այն դրդապատճառներից էին, որ Տրդատին մղեցին ուշադրություն դարձնելու քրիստոնեությանը. նոր կրոնը որոշակի հնարավորություններ էր ընձեռում նրան իր նոր ձեռնարկումներում:
Մինչ այդ քրիստոնեությունը Հայաստան մուտք էր գործել Ասորիքից (Սիրիայից) և Կապադովկիայից: Հայաստանում դեռ 1-ին դարում քարոզել էին Թադեոս և Բարդուղիմեոս առաք յալները: Ստեղծվել էին քրիստոնեական համայնքներ Հայաստանի տարբեր կողմերում։ Սկզբում նոր կրոնի հետևորդները Հայաստանում ևս ենթարկվում էին հալածանքների: Չնայած առաջին քրիստոնյաների հալածանքներին՝ քրիստոնեությունը ժամանակի ընթացքում արմատավորվեց Հայաստանում: Նոր կրոնի եռանդուն քարոզիչներից էր Գրիգոր Պարթևը, որը հետագայում հայտնի դարձավ Լուսավորիչ անվամբ: Նա ևս հալածվեց և բանտարկվեց Խոր Վիրապում: Ի վերջո, սակայն, Տրդատ Մեծը փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և դադարեցրեց հալածանքները: Բանտարկությունից ազատված Գրիգոր Պարթևն արքայի կողմից կարգվեց Հայոց հայրապետ և մի խումբ հայ մեծամեծ իշխանների հետ ուղարկվեց Կեսարիա (Կապադովկիա)՝ ձեռնադրվելու Հայոց մեծ եպիսկոպոս կամ կաթողիկոս: Այնտեղից վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում, մկրտեց Տրդատ արքային ու նրա ընտանիքին, նախարարներին, զորքին ու ժողովրդին: Այսպիսով՝ Տրդատ III-ը 301 թ. առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական Եկեղեցին: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչն արքայի հովանավորությամբ և բանակի գործուն մասնակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում նոր վարդապետության տարածմանը:
303 թ. կառուցվեց Ս. Էջմիածնի Մայր տաճարը։ Եկեղեցիներ հիմնվեցին նաև Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։
Հատկանշական է, որ չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում: Իսկ արդեն 313 թ. Միլանի կայսերական հրովարտակով քրիստոնեությունը հավասարազոր կրոն ճանաչվեց: Հռչակված կրոնական հանդուրժողականությամբ մեղմանում է այդուամենայնիվ առկա լարվածությունը։
Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը
Հարկավ, քրիստոնեությունը Հայաստանում հեշտությամբ չտարածվեց. եղան համառ դիմադրություններ: Դիմադրողների մեջ քիչ չէին նախարարական դասի ներկայացուցիչները: Ավերվում էին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, և դրանց տեղերում կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ: Որոշ հեթանոսական կառույցներ պահպանվում էին և վերածվում քրիստոնեական եկեղեցիների: Նոր հավատքի ներկայացուցիչների օգտին բռնագրավվում էին հեթանոսական տաճարային տնտեսություններին պատկանող կալվածքները: Դա նշանակում էր նաև այդ տնտեսությունների հետ կապված անհնազանդ վերնախավի ոչնչացում, որին այժմ փոխարինում էին Տրդատ Մեծի կողմնակիցները: Իրենց հողերի ու գույքի նկատմամբ ժառանգական իրավունքները պահպանելու նպատակով հոգևորականության շարքերը համալրում էին նաև քրմական դասին պատկանող մարդիկ:
Կարգվելով Հայոց եկեղեցու կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորիչը ձեռնամուխ է լինում եկեղեցական համակարգի ստեղծմանը: Հաստատվում է հայ եկեղեցու նվիրապետությունը՝ հոգևոր աստիճանակարգը, որի գլուխն էր Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայաստանի տարբեր գավառներում ստեղծվում են եպիսկոպոսություններ, որոնց միջոցով իրականացվում էր եկեղեցական իշխանությունը:
Այսպիսով՝ եկեղեցին շուտով դառնում է երկրի խոշորագույն կալվածատերերից մեկը, որն իր տիրույթներով զիջում էր միայն թագավորական տիրույթներին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ հայ Արշակունիները որդեգրեցին հռոմեամետ քաղաքականություն, որքանո՞վ էր այն ողջամիտ:
Այս իրավիճակում Հայաստանի գահակալները որդեգրեցին քաղաքական նոր դիրքորոշում՝ որովհետև ուզում էին ամրապնդել կապերը Հռոմի հետ:
2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ արքայի և նրա ընտանիքի, նախարարների, զորքի և ժողովրդի մկրտությունը տեղի ունեցավ Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում։
Այսպիսով՝ Տրդատ III-ը 301 թ. առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական Եկեղեցին
3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ Տրդատ III արքան փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակեց պետական կրոն:
Նոր կրոնի եռանդուն քարոզիչներից էր Գրիգոր Պարթևը որը հետագայում հայտնի դարձավ Լուսավորիչ անվամբ: Նա ևս հալածվեց և բանտարկվեց Խոր Վիրապում: Հետո Տրդատ Մեծը փոխեց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և դադարեցրեց հալածանքները:
4. Արդյո՞ք քրիստոնեության ընդունումը տեղի ունեցավ առանց դիմադրության, ի՞նչ ընթացք և հետևանքներ այն ունեցավ։
Ոչ՝
Հարկավ, քրիստոնեությունը Հայաստանում հեշտությամբ չտարածվեց. եղան համառ դիմադրություններ: Դիմադրողների մեջ քիչ չէին նախարարական դասի ներկայացուցիչները:
5. Ընդհանրացրու: Ի՞նչ վտանգ էին ներկայացնում հայ Արշակունիները Սասանյան հարստության համար
Հայաստանում իշխում էր Արշակունի արքայատոհմը, որը սերում էր պարթև Արշակունիներից, դրա համար Սասանյանները չէին կարող հանդուրժել իրենց տոհմական հակառակորդների իշխանությունը Հայաստանում:
English
Մենք բոլորս ուզում ենք ապրել շատ երկար, բայց ինչպես մենք կարող ենք անել դա?
Մի քանի տարի առաջ, 90 տարեկան Ամերկացի գրող խորուրդներ տվեց երկար տարիների կյանք ապրելու համար:
- Հավատա ինքդ քեզ
2. Պահիր խելքդ ակտիվ
3. եղիր պոզիտիվ
4. և սիրիր մարդկանց և օգնիր նրանց
Ճապոնացի կանայք շատ լավ օրինակ էն:
Նրանք ապրում էն շատ երկար կյանք: Բայց ինչպես?
Նրանք միշտ պոզետիվ էն ճիշտ էն սնվում
դա է իրենց գաղտնիքը:
Այո դիետան պահելը դժվար է, բայց նրանք միս էն ուտում: Բայց ձկան:
Իսկ եթե ուտեն ուրիշ միս, նրանք չեն ուտի միսը յուղոտ:
Բանջարեղենի և մսի դիետան նույնես օգտակար է
դու սնվում էս բանջարեղեներով և
մսով ոչմի վատ բան
Մանկությունը մարդու կյանքի ամենաընդունակ շրջանն է
«Մանկությունը մարդու կյանքի ամենաընդունակ շրջանն է…»
Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (հ. տ. 7-ին), Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Փետրվարի 27-ին (հ. տ. 15-ին) Փետրվարի 15-ին մկրտվել և ստացել է պապի անունը՝ Հովհաննես (այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը)։ Բացի Հովհաննեսից, Տեր-Թադևոսն ու Սոնան ունեցել են ևս յոթ երեխա՝ չորս տղա և երեք աղջիկ՝Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)
Չնայած նրա հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը վերածվել էր միայն հիշողության:
Թումանյանների ընտանիքը մինչև նրա վեցամյա հասակը եղել է բազմամարդ: Հովհաննես-աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան ու Մամը՝ իրենց կանանցով ու զավակներով ապրել են միևնույն հարկի տակ՝ նահապետական սովորություններով և ավանդություններով։
Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ. նրանցից Ռոստոմն ու Օսանը եղել են Թումանյանի մանկական խաղընկերները:
Բանաստեղծը ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը, որը համարել է իր կյանքի ամենապայծառ շրջանը. կարևոր նշանակություն է տվել այն միջավայրին, որտեղ ձևավորվել են իր մանկական տպավորություններն ու հիշողությունները:
Թումանյանի մանկական հիշողությունները սկսվում են գրեթե «ոտն ելնելու» շրջանից: Իսկ նա, ինչպես ինքն է գրում, սովորականից շատ վաղ է սկսել քայլել:
Թումանյան նահապետական բազմաճյուղ ընտանիքի մեծ ու փոքր անդամներն իրենց բնորոշ կողմերով անջնջելի դրոշմվել են ապագա բանաստեղծի հիշողության մեջ:
Ընտանիքը, գյուղական միջավայրը, լեռնային հարուստ բնությունը նրա «դպրոցն» էր, իսկ ծնողները, տատերը, գյուղի հեքիաթասացները՝ նրա առաջին «ուսուցիչները»:
Թումանյանի «ուսուցիչների» մեջ առանձնացել է հատկապես հոր կողմի տատը: Նա գեղեցիկ ու կիրթ կին էր, հետևել է թոռան կրթությանը, նրա հագնվելուն ու շարժուձևին` պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի:
Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը: Նրա հիշողություններում առմիշտ դրոշմվում են մանուկ օրերին լսած ու սիրած պատմական ավանդությունները, զրույցները, առասպելները, հեքիաթները, առակները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ համեմված ժողովրդական դարձվածքներով ու ոճերով:
Իսկ Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը` իր խաղընկեր Նեսոն: Նա օժտված էր ստեղծագործական վառ երևակայությամբ և վիպելու շնորհքով:
Առակախոս ծերերից էլ մանուկ Հովհաննեսի հիշության մեջ տպավորվել են իր քեռիները, հատկապես Քեռի Իսային, որի պատմած լեգենդների հիման վրա էլ գրել է «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու Կաղնին»: Իսկ հորեղբայր Մամից էլ լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը:
Ապագա բանաստեղծի վրա նաև խոր տպավորություն են թողել հոր երգի ու զրույցի երեկոները:
Փոքրիկ Հովհաննեսը թեև նիհար, բայց շատ առողջ, ժիր ու աշխույժ երեխա է եղել: Հրապուրված լինելով հայրենի բնության գեղեցկություններով նախընտրել է բնության մեջ թափառումներն ու զբոսանքներն իր ընկերների հետ:
Շնորհիվ իր այդ թափառումների՝ Թումանյանը մանկուց արդեն ճանաչում էր գյուղի, նրա շրջակայքի ու սարերի հուշարձանները: Նա գիտեր բուսական աշխարհը, վայրի բույսերի, ծաղիկների բուժիչ հատկություններն ու անունները, գիտեր բանջարեղենների զանազան տեսակները:
Գեղեցիկ ու փարթամ բնության գրկում ապրող մանուկ Թումանյանի օրերը միշտ չէ, որ ուրախ են անցել: Մանկությունը նրա հիշողություններում կուտակել է նաև գյուղացիների կյանքից տխուր տպավորություններ ու պատկերներ, որոնք հետագայում պիտի իմաստավորվեին և գեղարվեստորեն մարմնավորվեին:
Այսպիսով` ընտանիքը, միջավայրը, բնությունը, ժողովրդական բանահյությունը, հայրական չոնգուրը, հովվական սրինգը եղել են այն հզոր ազդակները, որոնց ազդեցության ոլորտում բացահայտվել է Թումանյանի ստեղծագործական ձիրքն ու զարգացել նրա գեղարվեստական մտածողությունը:
Իմ կարծիքը
թումանյանի մանկությունը եղել է դժվար բայց նա կարողացել է դառնալ շատ մեծ Հայ գրող:
ТАИНСТВЕННЫЕ ДРЕВНИЕ СООРУЖЕНИЯ
УРОК 2
ТАИНСТВЕННЫЕ ДРЕВНИЕ СООРУЖЕНИЯ
СТОУНХЕНДЖ
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-29.png?w=684)
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-28.png?w=713)
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-30.png?w=706)
- К данным словам подберите определения (прилагательные). С полученными словосочетаниями составьте предложения. Наиболее удачные предложения запишите.
Камни, загадка, круг, праздники, обсерватория, вес, место.каменные статуи
загадочные патдорстки
крулые шарики
празднечные торты
обсерваторная улица
навесистый камень
местоположенее джолика
Русский язык
УРОК 1
КАК ЕГИПТЯНЕ СТРОИЛИ ПИРАМИДЫ?
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-25.png?w=681)
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-24.png?w=723)
архео՛лог — специали՛ст, занима՛ющийся по՛иском и изуче՛нием предме՛тов дре՛вности
карье՛р – ме՛сто, где добыва՛ют ка՛мень или песо՛к
сала՛зки – са՛нки или՛ (здесь) устро՛йство для перемеще՛ния гру՛зов
1. Ответьте на вопросы
- О чём на протяжении веков спорили учёные?
Как строить пирамиды
2. Что удалось обнаружить в карьере Хатнуба?
Как добывали камни Египтяне
3. Как египтяне поднимали многотонные каменные блоки?
На палках и на склонах
4. Что позволило понять, как египтяне строили пирамиды .
показания учёных
2. Согласны ли вы с тем, что…
Пирамида Хеопса самая большая из египетских пирамид.
Да
2. Эту пирамиду строили сто лет.
нет
3. Фараон построил пирамиду, чтобы удивить всех своих соседей.
нет
4. В пирамидах фараоны жили, как во дворцах.
нет
5. Пирамиду складывали из гигантских каменных блоков.
да
6. Каменные блоки тысячи рабов несли на руках.
нет
![](https://lianamovsesyan9.wordpress.com/wp-content/uploads/2024/12/image-26.png?w=722)
3. Измените предложения по образцу.
Образец: Дерево, высота которого пятнадцать метров.
Дерево, у которово высота пятнадцать метров.