Մայրենի — 05.16.2024

Եզոպոսի մասին․․․

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Առակ

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Լեզուն օգնում է մեզ խոսալ և հաց ուտել բայց երբ որ մենք լեզվով մի փոքր ձայն էնք հանում դասատուները ասում են սսկվի։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
մարդիկ — իկ
թագավորները — ները
աշակերտները — ները

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա, և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ Դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Աղվեսն ու կոկորդիլոսը

Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:

Մայրենի

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով: Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց: Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է:Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:

70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություն:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ լույս։
Դժվարին գործողություններ։
Հոգատար ծնողներ։
Մանրահասակ դասատու։
Պոպատե թիթեղ։
Սնահավատ երեխաներ։
Գործունյա աշխատող։
Բարեգութ մայրիկ։
Դաժան մարդիք։
Փայտե դուռ։
Թղթե տոպրակ։

Հարավային Ամերիկա

Աշխարհագրական դիրքը

Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

4.jpg

Հարավային Ամերիկան աշխարհի ֆիզիկական քարտեզում

 

Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մայրցամաքի հյուսիսային հատվածով է անցնում հասարակածը, որի արդյունքում տարածքի մեծ մասը գտնվում է հարավային կիսագնդում: Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:

South America cayraketeri qartez.jpg

Հարավային Ամերիկայի ծայրակետերի և Հորն հրվանդանի աշխարհագրական դիրքը

Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Ամերիկայի հարավային ծայրակետ Ֆրոուերդից ոչ շատ հարավ՝ Հրո Երկիր կղզիների վրա է գտնվում նաև Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը՝ Հորն հրվանդանը:

CapeHorn.jpg

Հորն հրվանդան: Այս ժայռերը Ամերիկայի հարավային վերջավորությունն են

Ամերիկայի ափագիծը

Հարավային Ամերիկայի ափերը հիմնականում քիչ են կտրտված, ինչի շնորհիվ քիչ են նաև խոշոր կղզիներն ու թերակղզիները:

Այսպես, թերակղզիներից քիչ թե շատ աչքի են ընկնում Վալդեսը, Գուախիրան և Պարագուանան, որոնք բոլորն էլ Ատլանտյան օվկիանոսի ավազանում են: Վալդես թերակղզին մայրցամաքի հարավ-արևելքում է և դրա վրա է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ −40 մ: Հյուսիսում, միմյանց զուգահեռ Կարիբյան ծովի մեջ են մխրճվում Պարագուանա և Գուախիրա թերակղզիները: Վերջինիս վրա է մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Գալինյաս հրվանդանը:

Կղզիներից խոշոր են մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր կղզիախումը, որն իր անունը ստացել է Ֆեռնան Մագելանի արշավախմբից, քանի որ կղզու վրա բնակվող հնդկացիական ցեղերը տաքանալու համար ամենուր կրակ էին վառում և ճանապարհորդներին թվացել է, թե կղզիները հրաբխային են:

Հրո Երկիր կղզիները մայրցամաքից բաժանվում են Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյկի նեղուցով:

Hro Erkir.jpg

Հրո Երկիր կղզիներում է գտնվում աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան

Մայրցամաքի հարավ արևելքում է գտնվում Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև կռվախնձոր հանդիսացող Ֆոլկլենդյան կամ, ինչպես ասում են Արգենտինայում, Մալվինյան կղզիները, որոնք ներկայումս Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո են: Խաղաղ օվկիանոսի ավազանում են գտնվում Չիլիին պատկանող Չիլիական կղզեխումբը, որը մայրցամաքի հարավային ափամերձ գոտում ամենաերկարաձգված և մեծաքանակ կղզիների խումբն է և Զատկի կղզին, որը մարդկանց քարե առեղծվածային արձաններով հայտնի հրաբխային կղզի է Չիլիի ափերից բավական մեծ հեռավորության վրա:

Easter-Island-Chile.jpg

Զատկի կղզում գտնվող այս հսկայական արձանների ծագումը և նշանակությունը մարդկության ամենամեծ գաղտնիքներից են

Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում է գտնվում Էկվադորին պատկանող և էնդեմիկ յուրահատուկ բնությամբ հայտնի Գալապագոսյան կղզիները, ուր այցելել է հանրահայտ բնագետ Չարլզ Դարվինը: Հարավային Ամերիկայի հյուսիսում հայտնի են Փոքր Անտիլյան կղզիները, որոնք արևելքից եզրավորում են Կարիբյան ծովը:

Հարավային Ամերիկայի ափերի մոտով են անցնում մի շարք օվկիանոսային հոսանքներ և նրանց ճյուղեր, որոնք մեծ ազդեցություն ունեն մայրցամաքի կլիմայի վրա: Դրանցից առավել հայտնի են Գվիանական ու Բրազիլական տաք հոսանքները և Պերուական ու Ֆոլկլենդյան սառը հոսանքները:

South America currents labeled.jpg

Հարավային Ամերիկայի օվկիանոսային հոսանքները մեծապես ազդում են մայրցամաքի կլիմայի վրա

Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն էորը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերըՎերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:

Buenos Aires.JPG

Տեսարան Բուենոս Այրեսի նավահանգստային տարածքից, որը Լա Պլատա ծոցի սկզբնամասում է

Հարավային Ամերիկայի հատվածում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց են կապված մի քանի նեղուցներով և ջրանցքով: Այսպես, Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է 20-րդ դարի սկզբում փորված Պանամայի ջրանցքովորը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ամենաբանուկ ջրային ուղին է: Սակայն մինչ այդ ջրանցքի հիմնումը, նավերը ստիպված էին շրջանցել Հարավային Ամերիկան դրա հարավում գտնվող Մագելանի նեղուցովորը բաժանում է Հրո Երկիր կղզիները Հարավային Ամերիկայից և իր անունը ստացել է առաջինը այդ նեղուցով Ատլանտյան Օվկիանոսից Խաղաղ օվկիանոս անցում կատարած Ֆեռնան Մագելանի պատվին: Ավելի հարավ՝ Հրո Երկիր կղզիների և Անտարկտիկական թերակղզու միջև է գտնվում Դրեյկի նեղուցը, որը ամենալայնն է աշխարհում:

South America-physical complex.jpg

Հարավային Ամերիկա

Հարցեր

1․ Բնութագրե՛ք Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

2․ Ինչպիսի՞ ազդեցություն ունեն մայրցամաքի վրա նրա ափերը ողողող օվկիանոսները։
Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն է, որը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերը: Վերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:

Բնագիտություն — նախագիծ

Նախագծի ընթացքը՝

1.Ներկայացնել և պատմել «կանաչող անկյունների» մասին
Մեր տանը կան մի քանի “կանաչ անկյուններ”։ Դրանք մեր տան պատուհանագոգերն են, որտեղ մայրիկս աճեցնում է ծաղիկներ։

2.Ներկայացնել, թե ինչպես են խնամում եւ մշակում բույսերը
Ծաղիկները խնամելու համար նախ փխրեցնում են արմատները, պարբերաբար ջրում և հագեցնում պարատանյութերով։

3.Մշակել և խնամել դպրոցի կանաչ անկյունները
Սրա համար ինձ անհրաժեշտ է, որ ուսուցիչը ուղղորդի։

4. Նկարագրե՛լ շրջապատի ծաղիկները, նշե՛լ դրանց առանձնահատկությունները: Փորձե՛լ հասկանալ ծաղկի կառուցվածքը և դերը:
Մանուշակ — այս բույսը, երբ որ ծաղկում է, պատվում է մանուշակագույն ծաղիկներով։
Երակարատերև բույս — Այս բույսի անունը չգիտեմ, տերևները շատ երկար են, ծաղիկները մանր ու սպիտակ։ Ծաղիկներն աճում են երկար ճյուղի վրա, որի ծայրերին նոր բույսեր են ձևավորվում
Կակտուս — փշոտ բույս է, ծաղկում է հազվադեպ, բայց ծաղիկները շատ գեղեցիկ են։ Մեր տան կակտուսի ծաղիկները դեղին են։
Կալանխոյ — Այս ծաղիկից ունենք և դեղին, և վարդագույն ծաղիկներով։
Չինական վարդ — Սա ծառ է, որը ծաղկում է վարդագույն ծաղիկներով։ Ծաղիկները ծառի վրա դիմանում են մեկ օր։
Ալոե- Ասում են սա շատ օգտակար, բուժիչ ծաղիկ է։ երբեք չի ծաղկում։
Հիսուսի Ծառ — Չգիտեմ ինչու են այս ծառին այսպես անվանել, բայց այն փշոտ, երկար ճյուղերով ծառ է։ Ունենում է մանր վարդագույն ծաղիկներ։
Խոլորձ — Շատ գեղեցիկ ծաղիկ է, մոտ վեց ամիս մնում է ծաղկած։ Լինում եմ տարբեր գույների։ Մերը դեղին է։ 

5. Խնամել, ջրել դպրոցի ծաղկանոցները, մագլցող բույսերը, նոր տնկած թփերը:
Ես մայրիկիս հետ խնամում եմ մեր տան կանաչ անկյունները։

English — 07.05.2024

  • What is your favorite thing to do in the summer?
    I like playing Football.
  • Is summer your favorite season of the year?
    Yes, it is.
  • What is your favorite summer memory?
    my favorite memory is from my Birthday 2022.
  • What food do you like to eat in the summer?
    I like all fruits.
  • What is your favorite drink to have on a hot summers day?
    I like drinking water.
  • Did you go on holiday last summer? Where?
    Yes , we went to the black sea.
  • How hot does it get in the summer where you live?
    It gets up to 40 degrees.
  • Where would you like to go on holiday next summer?
    I would like to go to Italy.
  • Is it important for students take a break from studying during the summer?
    Yes, it is.
  • What activities do you do in the summer but not in the winter?
    I play football in the yard.