Մայրենի — 04․28.2024

51. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեջ, ջուր,:
Երգ- երգարան, երգչախումբ, մեներգիչ, կրկներգ
փառք- փառահեղ, անփառունակ, վեհափառ
մեջ- մեջտեղ, անմիջական, գյուղամեջ
ջուր- ջրհեղեղ, անջրդի, աղաջուր

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

53. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

Մոնգոլիա, Ալբանիա, Ավսրիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: 

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

  1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

Ըստ իս երկու տիրակալներն էլ շատ հզոր էին։ Թե՛ Արգիշտի 1-ինը, թե՛ Տիգրան Մեծը, հայկական թագավորությունը հասցրել են հզորության գագաթնակետին։ Երկուսն էլ ունեցել են շատ մեծ հաջողություններ։ Եղել են շատ լավ կառավարիչներ և շատ խելացի ղեկավարներ։ Նրանք երկուսն էլ ունեցել են մեծ նվաճումներ։ Արգիշտի 1-ինը խելացի գործելով աքցանի մեջ է վերցրել Բաբելոնիան և գրավել այն։ Տիգրան Մեծը վերամիավորել է Ծոփքը, գրավել է շատ տարածքներ, անգամ թագավորել է այլ երկրներում։ Օրինակ, նրան հրավիրել էին Անտիոք, որպիսի նա իշխեր Անտիոքում, և Տիգրանն այնտեղ իշխեց 17 տարի։ Մոռացա ամենակարևորի մասին։ Երկու արքաներն էլ շատ մեծ դեր են ունեցել շինարարական գործունեություններում ՝ երկուսն էլ քաղաքներ են հիմնադրել։ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի-Երևանը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, նաև հիմնադրել է Արգիշտիխինիլի քաղաքը։ Իսկ Տիգրանը հիմնադրել է մայրաքաղաք Տիգրանակերտը։ Հիմնադրել է նաև այլ քաղաքներ, որոնք կոչել է իր անունով։

  1. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր