Հայրենագիտություն — Երևանի պատմության թանգարան -20.10.2022

Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և կոչվել էրեբունի, իսկ հետագայում՝ Երևան։ Երևանի՝ մեր հին ու նոր քաղաքի պատմությանը կարելի է ծանոթանալ դեռևս 1931 թվականին հիմնադրված Երևանի պատմության թանգարանում:

Թանգարանում պահպանվում է շուրջ 94.000 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից։

Ցուցանմուշների մեջ կան հնագիտական, ազգագրական այդ թվում երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող ամենատարբեր գործիքներ:

Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել, դասակարգել ու ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Մեծ արժեք է ներկայացնում թանգարանի դրոշմանիշների հավաքածուն՝ ամփոփված մի քանի ալբոմներում: Այն թողարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։

Թողնել պատասխան