Մայրենի

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

— Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
— Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքածակ մի մարդ Աստծուն հետևյալն է խնդրում.

— Տե՛ր Աստված, այնպես արա, որ ինչի որ կպնեմ՝ ոսկի դառնա։
Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակ է վերցնում որ հաց կտրի,
սակայն ո՛չ միայն դանակն է ոսկի դառնում, այլ նաև հացը։
Լեղապատառ՝ գնում է ջուր խմելու՝ ջուրն էլ է ոսկի
դառնում։ Ինչի որ կպնում է, ոսկու է վերածվում։
— Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք է, չե՛մ ուզում, էլ ոսկի
չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես…։
Աստված ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չի արձագանքում, և մարդը
ոսկու մեջ թաղված այնքա՜ն է սոված-ծարավ մնում, որ մի քանի օրից մահանում է։