Ես և իմ սիրելի ֆուտբոլիստը

Շաբաթ օրը ես արթնացա և գնացի ֆուտբոլի։ Մենք պարապեցինք և խաղացինք մեր ակումբի ֆուտբոլիստների դեմ ։ Իրենք մեզնից մի տարի էին մեծ, բայց պարտվեցին մեր թիմին վեցով հինգ հաշվով։ Եվ այդ վեց գոլից մեկը ես էի խփել։

Երբ մենք վերադառնում էինք տուն, իմ մայրիկը ասաց․

—Մենք այսօր գնալու ենք Յուսուֆ Օտուբանջոի և իր աղջիկների հետ բոուլինգ խաղալու։

(Յուսուֆ Օտուբանջոն իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է)

—Լո՛րրջ, ուռա՜ ուռա՜։

Մենք գնացինք տուն, հագնվեցինք և գնացինք Բոուլինգ խաղալու։

Մենք գնացինք, բայց ճանապարհին շատ անհանգիստ էինք, որովհետև մենք տեսնվելու էինք մեր ամենասիրելի ֆուտբոլիստի հետ։

Մենք շատ հավես ժամանակ անցկացրեցինք և ես շա՜տ -շա՜տ ուրախ էի այդ հանդիպումից հետո։