Լուցկիներով աղջիկը

Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։

1. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։
Աղջիկը սխալ արեց որ Վառեց լուծկիները 

2.Մեկ նախադասությամբ գրե’ք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։
Աղջկա կլուծկիները հանգեցին և տատիկը ետ եկավ։

3.Շարունակի’ր` Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։
Ես իր հետ մի փոքր կխաղաի, և իր մոտից լուծկիները կվերցնեի և էլ չեի թողի նրեն լուծկի վառել, որովհետև լուծկին խաղալիք չէ՝

Մայրենի — 21, 25, 26

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
Հայուհի, դպրոց, այգեստան, հնոց, բույրաստան, ծառաստան, բժշկուհի, պարսկաստան

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ընչաքաղց — անկշտում
Զգաստ — զգոն
Լիովին — ամբողջապես
Գթալ — կարեկցել
Ժրաջան — ջանասեր
Բազմություն — ամբոխ

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Լուրթ — կապտագույն
Համամիտ — համակարծիք
Տոկուն — կայուն
Հաղթանդամ — մեծամարմին
Ստահակ — խարդախ
Ալևոր — զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Զեփյուռ — սյուք
Ճգնել — ջանալ
Պերճ — շքեղ
Ձանձրալի — տաղտկալի
Ճիրան — մագիլ
Մեծանուն — անվանի

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր ,,,,սունկի,,, գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի ,,,,նշենին,,,

Հանգստանում էր հողմը ,,,,բացատում,,,,`

Ականջն ,,,ամպրոպի,,, ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)

Դաս 1 Ռացիոնալ թվեր

Սովորական կոտորակներ
1.
Ա 1/2 + 1/4 = (2+1) / 4 = 3/4
Բ
1/3 + 1/4 = (4+3) / 12 = 7/12
Գ
5/6 + 2/9 = (15+4) / 18 = 19/18
Դ
7/8 + 5/18 = (63+20) / 72 = 63/72
Ե
11/12 + 3/18 = (33+6) / 36 = 39/36
Զ
7/20 + 11/15 = (21+44) / 60 = 65/60
Է 5/24 + 41/36 = (24+45) / 216 = 69/216
Ը
9/16 + 81/24 = (27+162) / 48 = 189/48
Թ
31/28 + 5/21 = (252+2383) / 84 = 3.635/84
Ժ
7/32 + 5/28 = (42+40) / 224 = 82/224
ԺԱ
19/36 + 43/32 = (872 + 387) / 288 = 1259/288
ԺԲ
41/42 + 37/18 = (738 + 1.554) / 756 = 2.292/756

2.
Ա 1/2 — 1/3 = (3-2) / 6 = 1/6
Բ 1/2 — 1/4 = (2–1) / 4 = 1/4
Գ
2/3 — 1/4 = (8-3) / 12 = 5/12
Դ
3/5 — 2/7 = (21-10) / 35 = 11/35
Ե
7/12 — 5/18 = (21 — 10) / 36 = 11/36
Զ
6/5 — 11/15 = (3-1) / 15 = 2/15
Է
27/24 — 19/32 = (108-57) / 96 = 51/96 = 17/32
Ը
25/81 – 5/18 = (50 — 45) / 162 = 5/162
Թ
35/48 – 17/36 = (75 — 61) / 144 = 14/144 = 7/72

3․
Ա 20/49 + 5/14 = (40 + 35) / 98 = 75/98
Բ 5/72 + 61/81 = (45 + 488) / 648 = 533/648
Գ 55/51 + 8/17 = (55 + 24) / 51 = 79/51
Դ 15/96 + 11/16 + 7/80 = (75+330+42) / 480 = 447/480
Ե 7/36 + 5/54 + 11/18 = (42+20+132) / 216 = 194/216
Զ 31/36 + 7/12 + 29/60 = (465 + 315 + 261) / 540 = 1041/540 = 347/180

4․
Ա 1 — 2/3 = (3 — 2) / 3 = 1/3
Բ 1 — 4/9 = (9 — 4) / 9 = 5/9
Գ 1 — 11/16 = (16 — 11) / 16 = 5/16
Դ 1 — 29/45 = (45 — 29) / 45 = 16/45

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…

Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:
Անծանոթ բառ չունեի։

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։
Ածանցաոր բառեր
անտես ամպի
տարբերվող փաթիլ
հրաշալի փաթիլը
Անծայրածիր տիեզերքում

Բարդ բառեր
Ճակատագիրը — Ճակատ, գիր
լուսափայլ — լույս, փայլ
ցանկացավ — ցանկ, ցավ

3.Պատմվածքից դո՛ւրս գրիր  դարձվածքներ:
Ես դարծվացք չգտա։

4. Խորհուրդ տուր փաթիլին:
Ես նրան խորհուրդ կտաի որ նա մտածեր որ նա փաթիլ է որը մի գետնին կպնելուց, կամ էլ ինչոր բանին քսվելուց կհալվի։

Վայոց Ձոր — տեսարժան վայրեր

Նորավանք

Նորավանքը, գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս.Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինն է (1339թ)։ 17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։  Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգն  եցված խաչքարը։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 30մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:

Բնագիտություն — Քամի — 15.03.2023

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    ուղությունը, արագությունը և ուժը
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    հողմացույցով
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: 
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Զատկական ժողովրդական ավանդույթներ

Զատիկի ավանդույթները:

Զատիկը տոն է որում պետք է ներկել ձվեր և ձվակռիվ անել:

Ձվերը ներկվում են արհեստական կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։
Շատ քրիստոնյաներ ձվերը ներկում են կարմիր գույնով:
Որը խորհրդանշում է Քրիստոսի թափված արյունը:

Զատիկի ժամանակ սեղանին դնում են չամիչով փլավ,
իսկ չամիչով փլավի չամիչները քրիստոնյաներն են իսկ բրինձը՝ ժողովուրդը:

Նաև Զատկի սեղանից Անբաժան մասը ձուկն է:
Ձուկը քրիստոնեության խորհրդանիշ է:

Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։ Ոչ պակաս կարեւոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց հացը:
Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները խարհրդանշում են բնության զարթոնքը:

Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաև կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։