Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր
    գործածված ածանցները:

Քերել — քերիչ — իչ, գրել — գրիչ — իչ, կապել — կապիչ — իչ, քամել — քամիչ — իչ, թակել — թակիչ — իչ, ըմպել — ըմպելիք — իք, բացել — բացիչ — իչ, գործել — գործիչ — իչ, խաղալ — խաղալիք — իք, ուտել — ուտելիք — իք, խմել — խմիչք — ք, հագնել — հագուստ — ուստ, ձգել — ձգիչ — իչ, փակել — փակիչ — իչ, խթանել — խթանիչ — իչ, փաթաթել — փաթաթիչ — իչ, ճոճել — ճոճիչ — իչ, գանձել — գանձիչ — իչ, զսպել — զսպիչ — իչ, ջնջել — ջնջիչ — իչ, ծածկել — ծածկիչ — իչ, օրորել — օրորիչ — իչ:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող
    բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի
    սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ)

Ձեռք
բարդ- ձեռնաբաց, ձեռագործ, ձեռագիր
ածանցավոր- անձեռ,ձեռնոց

հյուր
բարդ-հյուրախաղ, հյուրասեր, հյուրատուն
ածանցավոր-հյուրանոց, անհյուր

հույս
բարդ- հուսահատ, հուսախաբ,
ածանցավոր- անհույս,

վերջ
բարդ-վերջաբան, վերջալույս, տարեվերջ,
ածանցավոր- անվերջ, վերջում , վերջույթ

գետ—
բարդ- գետաբերան, գետաձոր,գետ+ափ
ածանցավոր-գետակ, գետային

(գիտ)գետ
բարդ- գիտաժողով, բնագետ, պատմագետ,գիտ+աստիճան
ածանցավոր- գիտություն, անգետ, գիտական

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
    Այս պատմվածքը առակ էր, որովհետև կարճ էր և ուսուցողական
  2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
    Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, հարգող, քաղաքավարի, աչքաբաց, կրթված
  3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:
    Որովհետև՛ նա ուներ շատ լավ վկայականներ
  4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
    Իմ համար բարեկիրթ մարդը այնն է որը հարգալից է և բարի մարնկանց հանդեպ
  5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    Քաղաքավարի, հարգալից և լավ վարվեցողությամբ
  6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Որ պետք չէ  շուտ եզրակացություն կայացնել ուրիշ մարդկանց հանդեպ։